ՀԱՊԿ -ին ու ՄԱԿ -ի ԱԽ-ին դիմելը ճիշտ էր իրավաքաղաքական տեսանկյունից, բայց մեծ ակնկալիքներ չկան. Տարոն Սիմոնյան

Տարոն սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդին դիմելը իրավաքաղաքական անհրաժեշտ քայլ է՝ փաստելու համար Ադրբեջանի ագրեսիան ու ՄԱԿ֊ի կանոնադրության 2րդ հոդվածի խախտումը, ինչպես նաև 51֊րդ հոդվածով անհատական ու կոլեկտիվ կարգով ինքնապաշտպանության դիմելը։

ՀԱՊԿ֊ին ու ՌԴ֊ին դիմելը կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի կենսագործման փորձ է։

Կարելի է մեծ ակնկալիքներ չունենալ, որ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը Կանոնադրության VII գլխի հիման վրա որոշում կայացնի Ադրբեջանի ագրեսիայի և խաղաղության վտանգման վերաբերյալ։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ֊ին։
Պատճառը որոշումների ընդունման մեխանիզմն է։ Ինչ֊որ մի պետություն դեմ կքվեարկի ՀԱՊԿ֊ում, և ՄԱԿ֊ի ԱԽ֊ի 15 անդամներից առնվազն որակյալ մեծամասնության կողմ լինելը (ներառյալ՝ 5 մշտական անդամները) կասկածելի է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և Ադրբեջանի աճող դերը, ինչքան էլ որ նախագահողը Ֆրանսիան է։
Սակայն դիմելն անհրաժեշտ էր իրավաքաղաքական տեսանկյունից։

Դիվանագիտական ու իրավական լայնամասշտաբ աշխատանքից զատ պետք է ռացիոնալ լինել, հստակ միտք ունենալ, որ խնդիր լուծողը բանակն է հողի վրա, որ իր թիկունքում ունի առողջ, գիտակից և համախմբված հանրություն։
Այս պարագայում միայն խնդիրը կլուծենք հայկական շահի պաշտպանությամբ։
Իսկ բանակն իր աշխատանքը կատարել է գիշերը և շարունակում է կատարել»։

Տեսանյութեր

Լրահոս