
Ոչ մի տեղ չեմ մեկնում, որևէ տոմս չեմ գնել. Մխիթար Զաքարյան

Ոչ մի տեղ չեմ մեկնում, որևէ տոմս չեմ գնել։ Ցնցումների մեջ հայտնված մարդկանց երևակայության արդյունքն է։
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսպես արձագանքեց համացանցում տարածված այն տեղեկությանը, թե ինքը հունիսի 21-ին Մինսկ մեկնելու տոմս է գնել։
Հիշեցնենք, որ այս ապատեղեկատվությունը տարածել է նաև Հանրային խորհրդի երբեմնի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով ներկայումս Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի պատգամավոր թեկնածու է։
Վերջինս գրել էր. «Տղերքը հեռանում են, որովհետև չեն անցնելու»։