Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դատապարտել է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի զգուշացումները՝ կապված իրենց քաղաքացիներիԹուրքիա չայցելելու հորդորի հետ։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Բնական է, որ այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այդ աշխատանքում Իրանին ներգրավելու շուրջ
«Արցախի պետնախարարը հայտարարեց, թե պետք է դիմանալ գոնե մինչև ապրիլ, իսկ նա պատահական չի խոսում։ Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նա կարողանում է անել, ամեն դեպքում նրա աշխատասենյակում Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նկարների հայտնվելը պատահական չէ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
Ֆրանսիան ՀՆԱ-ի գրեթե 14 %-ը ծախսում է պետական կենսաթոշակի վրա, ինչն ամենամեծ ցուցանիշն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների (ընդգրկում է 38 երկիր) շրջանում:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:
Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։
Չարիքի գունդ, սյունյաց ողջո՛ւյն. սա պատիժ է. Վահրամ Սահակյան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Տոկիոյի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։
Ժոզեպ Բորելը այսօր պատասխանել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը և նշել,որ ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ:
Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են համայնքներում բնակչության հետ հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի անհիմն պնդումները Հայաստանի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունեն։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին օրհասական վիճակում պալատից տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, ասել է նրա հիմնադրած «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։
Անցյալ շաբաթ Մադագասկարին պատուհասած «Չենեսո» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 20 մարդ անհետ կորած է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհուրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում աճել է ավելի քան 13%-ով:
Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։
«Մենք տեղյակ ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության առաջնահերթություններին, և նույն մոտեցումն ենք ակնկալում սկանդինավյան երկու երկրներից»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Պլանավորվում է, որ նիստում կներկայացվի 2023 թ.-ին ԱՊՀ-ում Ղրղզստանի նախագահության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների պլանը։
Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել հակայկական թռուցիկների մասին հաղորդումների առնչությամբ. հայտնում են մի քանի միջազգային լրատվականներ։
Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին՝ այդ թվում ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանն, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին:
Առնվազն 1 զինվորական և «Ազգային ազատագրական բանակ» (ԱԱԲ) ապստամբական խմբավորման 9 անդամ Է զոհվել Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով, Twitter-ում հաղորդել են երկրի ռազմածովային ուժերը։
«Ընդհանուր վարչական ղեկավարը կարող է տեղեկություններ տալ ամբողջ համայնքների վերաբերյալ, բայց ես կարող եմ ասել, որ Գետավանում մեծ խնդիրներ չկան, ինչ խնդիր էլ կա՝ լուծում ենք»,- ասաց Արարատ Զաքարյանը։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը Newsweek-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի ոչ մի ռազմական ուժ հարվածներ չի կատարել և գործողություններ չի իրականացրել Իրանում»:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հունվարի 31-ին Սեուլում: Սա երկու նախարարների միջև արդեն չորրորդ հանդիպումն է, իսկ 2023 թ.-ին՝ առաջինը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
168.am-ի տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) կալանավորելու որոշում է կայացրել:
Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին: