ԱՄՆ Տեխաս նահանգում «Էլ Պասո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իշխանությունները որոշել են 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական TVR հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովայում չեզոքությունից հրաժարվելու հարց չկա, բայց պաշտպանունակության ամրապնդման մասին հարկավոր Է հոգ տանել: «Հիմա չեզոքությունից հրաժարվելու մասին խոսք չկա, քանի որ չեզոքությունն ամրագրված է Մոլդովայի Սահմանադրությամբ: Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանունակությունը, բայց հարկավոր Է հաշվի առնել քաղաքացիների կարծիքը: Եթե վերլուծենք վերջին հարցումները, […]
Փոխարտգործնախարարները հանդիպել են Պեկինում՝ Իրանի նախագահ Ռաիսիի՝ Չինաստան այցի շրջանակում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ հայ-ադրբեջանական ուղիղ շփումները, որոնց նպատակը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, արագացվում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի պատճառով: Ի դեպ, նրա խոսքով, խթանվում են այն ձևաչափով, որ դրանցում հնարավորինս քիչ լինի ՌԴ մասնակցությունը:
Զանգեզուրի միջանցքի(Սյունիքով) վրա ադրբեջանական կամ ադրբեջանառուսական վերահսկողության տակ թողնելուն:
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի գործկոմը կարող է որոշում կայացնել փետրվարին Ռուսաստանի Ժուռնալիստների միության անդամությունը սառեցնելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ և հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց ոչ՝ Շվեդիայի։
Նա որպես ձեռքբերման օրինակ նշեց Դատական նոր օրենսգիրքը, որով բարելավվել է դատարանների, դատական համակարգի կառուցվածքը, նոր Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը, որոնք պատժողական մոտեցումներից անցնում են ավելի շատ վերականգնողական մոտեցումների:
Արարատի հոջորդ «աչքալուսանքը» երևի լինելու է այն, որ այս պաշտոնյաների իշխանական մասն իրավունք են ձեռք բերելու ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:
Գեոպոլիտիկ առումով նրանք երբեք չեն փոխի իրենց գլխավոր նպատակները,ստեղ ամենևին մարդասիրական օգնություն ուղարկելու կամ չուղարկելու մեջ չի հարցը,այլ ավելի լուրջ և խորը հարցերի մեջ:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ Արցախի ճանապարհի փակման հետևանքով, իհարկե, վնասներ է կրում նաև Սյունիքը, բայց նյութական վնասներն իրենք կվերականգնեն, այդտեղ խնդիրներ չեն տեսնում, կարևորը՝ 120.000 արցախահայեր ապրեն ազատ Արցախում։
Հնդկաստանը ՉԺՀ-ի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում ձեռնամուխ կլինի առաջին մայրուղու կառուցմանը, որը շահագործման համար պիտանի կլինի բոլոր եղանակային պայմաններում և նախատեսված Է զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար: «Այս նախագիծը մեկ տարում Լադակհի տարածաշրջանը կմիացնի երկրի մնացած տարածքների հետ», – հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Անուրագ Թաքուրը։ Նա պարզաբանել է, որ լեռնային շրջաններով […]
Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել էին Թուրքիա։ Նրանց այցին զուգահեռ՝ Հայաստանը երկրորդ մարդասիրական օգնությունն ուղարկեց Թուրքիա՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար, դրանից զատ, նաև փրկարարներ էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։
Խմբավորման չեզոքացման գործողությանը մասնակցել են տարբեր մարմինների գրեթե 200 աշխատակիցներ, այդ թվում՝ սահմանապահներ։ Բերման է ենթարկվել Լեհաստանի 18 քաղաքացի:
Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն: Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը: Հայաստանի համար նոր գործողությունների […]
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական:
Հունվարին Նազելի Բաղդասարյանը հրաժարական էր տվել Շիրակի մարզպետի պաշտոնից:
Բացի այդ, փետրվարի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ հայտնել Էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի համար ռազմական օգնություն ստանալու գործընթացը:
Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:
«Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ի դեպ, համաձայն երկու երկրների նախագահների համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է իր իրանցի գործընկերոջ հրավերը՝ պետական այցով մեկնելու Իրան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այն կներառի նոր արգելքներ առևտրի բնագավառում և լրացուցիչ վերահսկողություն տեխնոլոգիաների՝ Ռուսաստան արտահանման նկատմամբ։ Նա այս փաթեթը գնահատել է 11 միլիարդ եվրո:
Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ:
Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Արցախ հումանիտար օգնություն չի ուղարկվել»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ապա հավելեց, որ շուրջ մեկ ամիս առաջ հավելյալ 4 միլիարդ դրամ է հատկացվել Արցախին: