Բաժիններ՝

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիքներ չի ստեղծի Ռուսաստանի համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիքներ ու վտանգներ չի ստեղծի Ռուսաստանի համար։

«Իսկ ի՞նչ կփոխվի (խմբ.՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությամբ): Ոչինչ։ Չեմ կարծում, թե Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելը որևէ սպառնալիք կստեղծի Ռուսաստանի համար։ Ոչ մի սպառնալիք… Ոչ մի վտանգ ես չեմ տեսնում», – այսօր Մինսկում լրագրողներին հայտնել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը թերահավատորեն Է արտահայտվել այն մասին, որ, օրինակ, Ֆինլանդիայի տարածքից Ռուսաստանին ագրեսիա Է սպառնում:

«Տեսնում եք, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը. այնտեղ (խմբ.՝ տարածաշրջանում) երկու բանակային կորպուս կտեղակայվի: Կարծում եմ՝ մեկը բավական է», – հավելել Է նա։ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտերն արդեն հավանության են արժանացել դաշինքի 30 երկրներից 28-ի կողմից: ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտերի վավերացման գործընթացը դանդաղել Է այս տարվա սկզբին Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով, որոնք բարդացրել են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց ոչ՝ Շվեդիայի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փետրվարի 14-15-ին դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիային խորհուրդ կտար Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը վավերացնել միաժամանակ, սակայն սկզբունքային չի համարում նրանց համատեղ անդամակցությունը: Նրա կարծիքով՝ գլխավորն այդ երկրների անդամակցությունն Է ՆԱՏՕ-ին և նրանց օգնությամբ հավաքական պաշտպանության ու անվտանգության ամրապնդումը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս