Իրանն ու Չինաստանն ընդգծել են ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին և Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսուն ընդգծել են երկու երկրների ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ օգնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները դադարեցնելու շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Փոխարտգործնախարարները հանդիպել են Պեկինում՝ Իրանի նախագահ Ռաիսիի՝ Չինաստան այցի շրջանակում:

Երկու երկրների փոխարտգործնախարարները կարևորել են բոլոր կողմերի համար 2015-ի՝ դժվարությամբ ձեռք բերված միջուկային համաձայնագրի շրջանակներում իրենց խոստումներին հավատարիմ մնալը: Նրանք նշել են, որ դա պետք է զուգորդվի գործնական միջոցառումներով:

Փոխարտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային, միջազգային նշանակության հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728