
Տեխասում առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, 3-ը վիրավորվել են

ԱՄՆ Տեխաս նահանգում «Էլ Պասո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության խոսնակ Ռոբերտ Գոմեսը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է:
ԶԼՄ-ները հայտնել են, որ ևս մեկ անձ ձերբակալվել է Տեխասի մեկ այլ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Հրաձգության դրդապատճառը հայտնի չէ։