Լիտվայի մաքսատունը հաղորդում Է հինգշաբթի օրվանից Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու երկաթուղային հսկիչ անցակետերից մեկը փակելու մասին։
Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է նաև, որ հանրապետության արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում ձնահյուսի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութը՝ շրջանի վարչական կենտրոն Խորոգում, մեկը՝ Վանչսկի շրջանում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նման հայտարարություն է արել՝ այսօր Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նստաշրջանում:
Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ սպառազինությունն ԻՀՊԿ-ի ուղղաթիռներին թույլ կտա պայքարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Գործակալությունը նշում է, որ 350 կգ պայթուցիկ պարունակող ռազմածովային ականը կահավորված է ձայնային և մագնիսական սենսորներով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Սթերջենը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2014 թվականից։ Նա այս պաշտոնում փոխարինել Է Ալեքս Սալմոնդին։
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է հակամարտության գոտի տանկեր ուղարկելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը։
Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել:
Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։
Բորելը նման հայտարարություն է արել՝ Ֆրանսիայում կայացած լիագումար նիստում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո՛, ԱրաԲաթ Միրզոյանի այցը Թուրքիա իրապես պատմական է.
Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում կարևորեց Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը:
Երկրի վարչապետը «Գաբրիել» ցիկլոնն անվանել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ եղանակային իրադարձությունը վերջին 100 տարիների ընթացքում:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պլանավորված էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղըզստանում։
«Կարծում եմ՝ դատարանը կմերժի Գարիկ Գալեյանի դեմ Ոստիկանության կողմից ներկայացված հայցը, քանի որ այն հիմնավոր չէր»,- այսօր Վարչական դատարանում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի պաշտպան Ներսես Հարությունյանը:
Օսթինը հավելել է, որ առայժմ Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և ԱՄՆ-ը պնդելու Է, որպեսզի դրանք ավելացվեն։
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսը, որին նախորդել էր առանձնազրույցը:
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ պլանավորում Է մարտին վերադառնալ Բրազիլիա՝ գլխավորելու նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի քաղաքական ընդդիմությունը:
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անակնկալ այցը Թուրքիա: Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիայի ԱԳ նախարարության փոխանցմամբ, Հայաստանի արտաքին […]
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա։ Երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող Իսպանիայի ու Սլովակիայի թիմերը որոշել են վերադառնալ իրենց երկրներ:
Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանին Թուրքիայում այցելել է երկրաշարժից տուժած նահանգներ։