ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հոկտեմբերի 1-ից կմեկնարկի բնակության ծախսերի աջակցության ծրագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկնարկում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր։ Այս մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից»,- նշված է գրառման մեջ։

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

Գրառման մեջ նաև տեղեկացվում է, որ Հումանիտար կենտրոնի՝ հոկտեմբերի 1-ի ժամը 12:00-ի եթերում ծրագրի մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,- եզրափակվում է Փաշինյանը գրառումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930