Դժոխք կլինի Երևան-Բավրա ճանապարհին. Ստեփանակերտում կատարվածը տեղի է ունենալու Երևանում. Ղազարյան
«Հոկտեմբերի 5-ին փաստաթուղթ են նախապատրաստվում ստորագրել, որը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթուղթն է, այլ դրան նախապատրաստող փաստաթուղթը, որի առաջ պարտավորություններ են վերցնելու: Իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ հունվարին ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախատեսվում է կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումը: Եթե հաջողվի փրկել՝ կփրկենք, եթե ոչ, այն, ինչ այսօր տեսնում ենք Ստեփանակերտում, տեսնելու ենք Երևանում»,- այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այն դժոխքը, որն այսօր տեղի է ունենում Գորիս-Երևան ճանապարհին, վաղը տեղի է ունենալու Երևան-Բավրա ճանապարհին:
«Անցյալ տարի Արցախում մարդ կար, մարդիկ միտինգ էին անում, տեսեք՝ հիմա Ստեփանակերտում ինչ է տեղի ունենում: Նույնը լինելու է Երևանում: Ստեփանակերտում կյանք չկա, վաղը չի լինելու նաև Երևանում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Նա նաև նշեց, որ հայ ժողովրդին ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին:
Մանրամասները՝ տեսանյութում: