
Որտե՞ղ էր Շառլ Միշելը, երբ Ադրբեջանը ներխուժեց Արցախ, և հայ բնակչությունը փախավ իր կյանքը փրկելու համար․ Politico

«Մեծ հարց է՝ ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձնել իր առանցքային արտաքին քաղաքական խնդիրը»,- նման հռետորական հարցով է հանդես եկել եվրոպական Politico-ի սյունակագիր Ջամիլ Անդերլինին իր «Շառլ Միշելի ֆիասկոն Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հոդվածում։
Նա ևս մեկ հռետորական հարց է հղել՝ ընդգծելով. «Եվ որտե՞ղ էր նա, երբ Ադրբեջանը ներխուժեց, և հայ բնակչությունը փախավ ԼՂ-ից իր կյանքը փրկելու համար»։
Սյունակագիրը գոհունակությամբ է նշել, որ հիացել է ԼՂ հակամարտության իրենց լրատվամիջոցի փայլուն լուսաբանմամբ, որն իրականացրել է Գաբրիել Գևինը՝ ունենալով տարածաշրջանի մասին խորը գիտելիքներ։