
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավարը կապի է դուրս եկել, նա արդեն ՀՀ տարածքում է

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:
Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու (դա տեսել են Հակարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։
Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։
Բորդովի ջանքերով Լեռնային Ղարաբաղից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։