«Ես ուզում եմ դիմել Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին. բարև, Պողո՛ս, հույս ունեմ, որ Դուք ևս հետևում եք եթերին, որովհետև ես հիմա մի քանի հայտարարություն ունեմ անելու, Պողոս, որոնք ուղղակիորեն վերաբերում են քեզ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- Իհարկե, ես քեզ չեմ ասի՝ «անգրագետ Պողոս», ինչպես քեզ ասում էր քո հարևան Բաբկեն Թունյանը, ուղղակի ես շատ եմ ուզում, որ իմ մի քանի հայտարարությունները լսես դու և Բաբկեն Թունյանի մնացած հարևանները»։
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, Եվրամիության առաջնորդները երեկ ողջ գիշերը քննարկել և համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրելու հարցում՝ Հունգարիայի ընդդիմության պատճառով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, խոսելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հաջորդ տարվա գագաթնաժողովը հյուրընկալելու մասին, կրկին քննադատել է Ֆրանսիային՝ պնդելով, թե Փարիզը փորձում է «հայերից ավելի հայ լինել»։
Երևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվեց այսօր Երևանում:
Չինաստանի մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 515 մարդ ուղարկվել է բուժհաստատություններ՝ հետազոտության․ 102-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերություններ ունի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ` հայտնի է շատերին: Այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանուն Իլհամ Ալիևի` Սերժ Սարգսյանին փորձում էր համոզել 5 մլրդ դոլարով «վաճառել» Արցախի անվտանգության գոտին (առանց երաշխիքների ու փոխարենը ոչինչ չստանալու)` դա ևս հայտնի էր դարձել շատերին:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասներ չեն պատճառվել։
Թուրքիայի և ԵՄ-ի միջև համայնքին միանալու շուրջ բանակցությունները սկսվել են 2005թ.-ին։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 կետերից 16-ը չեն լուծվել։ Բանակցային գործընթացի խոչընդոտներից մեկը Կիպրոսի խնդիրն է։
ՌԴ թվային զարգացման նախարարությունից РИА Новости-ին հայտնել են, որ՝ «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ փաստագրական ապացույցներ չի ներկայացրել»։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում հանդես է եկել ելույթով։
«Ամերիկայի Ձայն»-ին տված հատուկ հարցազրույցում ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը խոսում է Ռուբեն Վարդանյանի կալանավորման և Բաքվից նրան ու մյուս գերիներին ազատելու ուղղությամբ արվող քայլերի մասին
«Ֆեյք դեմոկրատիայի իրական դեմքը». Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Երեկ, ս.թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որը խիստ զուգադիպությամբ հաջորդում է ուղիղ մեկ օր առաջ Ֆինանսների նախկին նախարար, ստացիոնար բժշկական խնամքի տակ գտվող 68-ամյա Գագիկ Խաչատրյանին ապօրինի կալանավորելու անհաջող փորձին: Երեկվա հաղորդագրությունից արդեն տեղեկանում ենք, որ Գագիկ Խաչատրյանի որդուն և եղբորորդուն` գործարարներ Արտյոմ և Արամ Խաչատրյաններին նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում է կայացվել և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքելով Շառլ Միշելի այս հայտարարությանը՝ ասաց՝ եվրոպական երկակի ստանդարտները մեզ համար նորություն չեն, որևէ տարբերություն չկա, թե դա որ երկիրն է անում։ Թեպետ Ֆրանսիան միշտ ներկայացել է հայկական կողմին բարեկամ երկիր, բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և ընդգծվել է փոխգործակցության շարունակական զարգացման խթանման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածում իրավիճակը, անկլավ հումանիտար օգնություն մատակարարելու ջանքերի ընդլայնման կարևորությունը։ Բայդենը նաև կրկնել է, որ աջակցում է «իրեն պաշտպանելու Իսրայելի իրավունքը»
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի բռնկումից ի վեր Եմենի ափերի մոտ հութի ապստամբները բազմիցս հարվածել են տարբեր թիրախների, հարձակվել առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է ականակիր նավեր՝ հարձակումներին դիմագրավելու համար։
Այս ակտիվությունը ամբողջությամբ տեղավորվում է Վաշինգտոնի տարածաշրջանային շահերի կոնտեկստում և բխում է ԱՄՆ ազգային շահերից:
Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին:
Իր հերթին IRNA գործակալությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ Կիևին օգնության շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Ի դեպ, Ուկրաինան նաև սպասում է 61 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ կոնգրեսն առայժմ չի հաստատում այդ փաթեթը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա:
Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ նրա հարազատները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն, իրենց ընտանիքին պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը։