Բաժիններ՝

Եմենի ափերի մոտ բուլղարական բեռնանավ են գրավել

Եմենի ափերի մոտ՝ Արաբական ծովի ջրերում, գրավվել է «Ռուեն» բեռնատար նավը, որը պատկանում է «Բուլղարիայի ծովային նավատորմ» ընկերությանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունը:

Ըստ հեռուստաընկերության տեղեկատվության` բեռնատար նավի անձնակազմի հետ կապ չկա։ Նավում կա անձնակազմի 18 անդամ, որոնցից 8-ը բուլղարացիներ են, մյուսները՝ Մյանմայից և Անգոլայից։

«Բուլղարիայի ծովային նավատորմ» ընկերությունը հայտարարել է, որ իրենց առաջնահերթությունն անձնակազմի անվտանգության ապահովումն է, ինչի համար շարունակում են համակարգված աշխատել իրավասու միջազգային մարմինների հետ:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի բռնկումից ի վեր Եմենի ափերի մոտ հութի ապստամբները բազմիցս հարվածել են տարբեր թիրախների, հարձակվել առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է ականակիր նավեր՝ հարձակումներին դիմագրավելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս