Դիմում ենք միջազգային հանրությանը՝ զերծ մնացեք կրկնակի ստանդարտներից, կանխեք Արցախի էթնիկ զտումը
Ադրբեջանցիներն արդեն 2-րդ անգամ են փակում ճանապարհը. Նպատակը Կաշենի հանքը վերցնելն է. Աղաջանյան
Ակնկալում ենք, որ ԵՄ-ն կարձագանքի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը. Դավիթ Բաբայան
«Այս ակցիայի նպատակը դեսպանատներին, միջազգային հանրությանն աղետի մասին տեղեկացնելն է»,- ասաց Արցախի ապաշրջափակման պահանջով անցկացվող բողոքի ակցիայի կազմակերպիչ արցախցի Անի Առաքելյանը:
Երեկվանից ադրբեջանական «բնապահպաններ» կոչվող հրոսակախմբերը փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ թողնելով 120․000 արցախցիների:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:
«Միակ ճանապարհը, որն Արցախը կապում է և՛ Մայր Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանից մնացած գյուղերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է և կաթվածահար է ուզում անել Արցախը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Իրականում, իբր բնապահպանական թեման ամենաանշառն էր Ադրբեջանի կողմից ընտրված, որպեսզի կարողանան հասանելիություն ունենալ մեր հանքային ռեսուրսներին և կարողանան հայկական կողմի վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այդ բնապահպանների անվան ներքո գործում են հատուկջոկատայիններ, «Գորշ գայլեր»-ի աջակիցներ, ահաբեկչական կազմակերպության մարդիկ, որոնք բացարձակ բնապահպանության հետ կապ չունեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Հրատապ ասուլիս՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ. ՈւՂԻՂ
Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակում. ՈւՂԻՂ
«ՀՀ-ն ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ու հիմա եկել ենք անակնկալի: Պետք է պայքարել՝ օգտագործելով բոլոր լծակները: Բայց արդեն մեր դիրքերն այնքան զրոյացված են, այնքան արժեզրկված են, որ չունենք այն քաշն արտաքին աշխարհում, որ կարողանանք աշխարհից ինչ-որ բան պահանջել: Որովհետև Փաշինյանն այս 4 տարում մեզ կռվացրեց ամբողջ աշխարհի հետ և դարձրեց ոչնչություն ամբողջ աշխարհի աչքերում. այժմ Ադրբեջանն է օրակարգը թելադրում՝ կուզի՝ կփակի, չի ուզի՝ չի փակի: Եվ միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել, որովհետև բոլորը՝ ՀՀ-ն ներառյալ, «ճանաչել են» Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»,- ասաց ադրբեջանագետը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը փակելու հետևանքով Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան և կատարել վիրահատություն։
Հուսով ենք, որ, լայնորեն տարածելով մեր բացահայտումները, կկարողանանք կանխել հետագա ոչնչացումները
Երեխաների թիվը հիմնադրամին հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը 5 հիմնական կետով պատմում է առավել կարևորը, թե ինչու է Ադրբեջանը փակել Լաչինի (Բերձորի) միջանցքը։ Վերջում կա նաև «ի՞նչ անել» հարցի պատասխանը։
Հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումներն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է:
«Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատու։ Ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է այդ մարդը։ «Խեղճ մարդն ի՞նչ անի» ասողներին ի գիտություն․ աշխարհում ոչ մի պետության ղեկավար խեղճ չի կարող լինել, դա խորթ է բնության օրենքներին։
Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանություններին. գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաև ընդունելի բանաձևերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից»»։
Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքը փակելու հետևանքով, արդեն 24 ժամ է` Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան։
Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տեսանյութով անդրադառնում է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ քաղաքագիտական վերլուծությամբ։
Էրիկ Անթառանյանը Ստեփանակերտից տեղեկություններ է հաղորդում հիվանդանոցում գտնվող քաղաքացիների վիճակի մասին
Այստեղ հումանիտար աղետ է, միակողմանի զիջում չենք անելու. Արայիկ Հարությունյան
120 հազար հայ` թշնամու շրջափակման մեջ. ի՞նչ անել. ՈՒՂԻՂ
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ադրբեջանցիներին ավտոբուսներով բերում են միանալու «ակտիվիստներին»: Մեկն էլ տեսանյությում ասում է՝ ադրբեջանական «քաղհասարակությունը» համառորեն պայքարում է… ի՞նչ քաղհասարակություն, մոտեցել եք Արցախի տարածքին, դարձել ցուցարար, մոռացե՞լ եք՝ ոնց են ձեզ Բաքվում փռշտալու համար անգամ ծեծում, թե բա՝ «քաղհասարակություն», ձեր «քաղհասարակությունը» մենակ հայերի համար խնդիրներ ստեղծելու առաքելություն ունի»։
Եթե կարող եք՝ մի բան արեք։ Չե՛ք կարող, շարունակեք կուլ տալ ձեր լանչի մառոլը։
Մենք այդ ռեժիմով կաշխատենք այնքան ժամանակ՝ մինչև կվերաբացվի Արցախն աշխարհին կապող կյանքի ճանաապարհը և կչեզոքացվեն արցախցի մեր հայրենակիցներին սպառնացող կենսական վտանգները։ Այս պայմաններում առավելագույնը, որ կարող ենք անել մենք՝ լռել ամենայնի շուրջ և խոսել միայն Արցախի, արցախցիների մասին։
Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:
Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը Բերձորի ճանապարհից ֆեսյբուքյան ուղիղ եթերում կոչով դիմել է Հայաստանի ազգային ուժերին։