Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով:
Էս Կառավարությունն այս երկրում անելիք չունի. զղջալու եք. Գեղամ Մանուկյանը՝ Ռուբինյանին
ՔՊ-ն ընդդիմադիրներից հիմա էլ բացատրություն է պահանջում իշխանական նախագծերին ձեռնպահ քվեարկելու համար
Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։
Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր։
Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։
Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար:
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
Սերժ Սարգսյանը 30 տարի աշխարհի ամենաբարձր ամբիոններն օգտագործել է, որպեսզի խոսի Արցախի մասին։
Ազգային ժողովի նիստը` ՈւՂԻՂ
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամներին։ Ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին եւ նվագել։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը տպավորած ֆեյսբուքյան էջում գրել է։ «Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ […]
Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:
Միացյալ Նահանգները հունվարի 15-ին Գերմանիայում սկսել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ընդլայնված ծրագիր։
Աֆղանստանի ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի հյուսիսարևմտյան Հերաթի նահանգում ցրտահարության պատճառով մոտ 70 մարդ հոսպիտալացվել է։
Կարևոր է ռուսներին Կովկասից հեռացնել, իակ դրա համար Արևմուտքի ու Թուրքիայի շահեր սպասարկող «հայերի» պակաս չկա։
2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 12 հազար 335 քաղաքացու անունով որպես սեփականություն է գրանցվել 15 հազար 164 շինություն, որոնցից 13 262-ը բնակելի տներ են։
Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի: Ադրբեջանի նկատմամբ ևս ունի, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել:
Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
«Ալիևը երբևէ չի թաքցրել, որ նրան Արցախը պետք է՝ առանց հայերի, և, որ նա հայաթափելու է Արցախը: Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները նույնպես հետապնդում են այդ նպատակը՝ հայաթափել Արցախը և վերջնականապես փակել այդ գլխացավանքն իրենց համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ նկատելով, որ Արցախի հարցը լուրջ խնդիր է Հայաստանի գործող իշխանությունների համար՝ ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ երկրի ներսում:
Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել:
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ունի ավանդական ռեգիոնալ ու այս պահին՝ նաև աշխարհաքաղաքական լրջագույն պատճառներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող միակ կյանքի ճանապարհի շրջափակմանն Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի դիրքորոշմանը, իրավիճակի երկարաձգմանն ու իրավիճակից հնարավոր ելքերին։
168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր մարզերով, քաղաքներով և գյուղերով, զրուցելու քաղաքացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այս անգամ շրջել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ։ Եթե նախկինում մարզային այցերի ընթացքում նման հարցումներին մարդկանց հիմնական դժգոհությունները սոցիալական թեմաներին էին առնչվում, ապա այսօր բոլորը մտահոգված էին սահմանային իրավիճակով։
Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:
Երբ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ շեշտելով՝ «ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը», իսկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ, հետևելով Փաշինյանի և Ալիևի ասուլիներին, հայտարարեց՝ Արցախի հարցում միակ տարբերակը մնում է պայքարը, կտրուկ սրվեցին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 16-ին ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության Ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: