Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
«Համաձայն պլանավորված ծրագրի՝ Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հրավերով հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմանի հարաբերությունները, վերջին իրադարձություններն ու իրավիճակը Սիրիայում:
Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը: