Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր: Պետք է բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն այս շինարարները, ասեն՝ վա՜յ մեզ սպանում են: Այ սպանե՛ք դրանց: Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում:
Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ է ներսում, փորձում են ճնշել: Այս մասին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար: Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ: Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
#ՈՒՂԻՂ. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍ
Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։
«Մանդատն ու փողոցը պետք է համադրվի, բայց հիմնական թատերաբեմը պիտի դառնա փողոցը: Առանց փողոցի ԱԺ-ում մարդկանց հանելու ենք միջանցք, ծեծեն: Մոտ ապագայում ընդդիմությունը պետք է կարողանա դիմադրության համակարգ ստեղծել, և րոպե առաջ նախապատրաստվի փողոց»,- շեշտեց Սուրենյանցը:
Կալիֆոռնիայի ափամերձ Նյուպորտ-Բիչ քաղաքում Անկախության օրվա տոնակատարության ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 400-ը։ Այդ մասին հուլիսի 5-ին հայտնել է Los Angeles Times (LA Times) թերթը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմիններին։
«Ֆաշիզմի դրսևորում է, երբ իշխանությունը ոչ թե փորձում է լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին: Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, այդ գործողության հիմնական նպատակը՝ փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, սա բոլորին է վերաբերում, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն:
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են հուլիսի 1-ին Արաբական ծովում MH-60 Sea Hawk ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները։ Այդ մասին հուլիսի 5-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։
Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների:
Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից:
#ՀԻՄԱ. ԱԱԾ-Ն ՆԵՐԽՈւԺԵԼ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՈՒՆ. #ՈՒՂԻՂ
Թեհրանում Իսլամական Հանրապետության այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ Մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
««Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- Սպուտնիկ Արմենիային հայտնեց նա։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունն ու բիզնեսը
ԱՄՆ նախագահական լիմուզինները («Գազան»՝ The Beast) նկատվել են Անկարայի բենզալցակայաններից մեկում՝ նախքան 2026 թվականի հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի ժամանումը. սա ԱՄՆ նախագահի առաջին այցն է Թուրքիա 2015 թվականից ի վեր։
Թրամփը, հավանաբար, կկապվի Պուտինի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկու հետ հանդիպումից հետո:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել Գազայի հատվածում «Կառավարության աշխատանքի վերահսկման կոմիտեի» լուծարման մասին. վերջինս փաստացի կառավարության գործառույթներ էր իրականացնում անկլավում՝ շուրջ երկու տասնամյակ տևած կառավարումից հետո։ Այս մասին Asharq Al-Awsat պարբերականին հայտնել են կազմակերպության երկու աղբյուրներ։
Եմենի հուսիթների «Անսար Ալլահ» կազմակերպությունը հայտարարել է նոր կառույցի՝ «Ընդհանուր մոբիլիզացիոն ուժերի» ստեղծման մասին, որը կոչված է ուժեղացնելու վերահսկողությունը իրենց ենթակա տարածքների նկատմամբ։
Էդ մանդատը ինձ ի՞նչ է տալիս…վիրավորական է. վաղը ո՞վ է սեղմելու կնոպկեն, որ սրանք գնան. Նարեկ Կարապետյան
Ամերիկան մեզ անվանել է օրինակելի դաշնակից, որովհետև մենք նման չենք ձեր, այսպես կոչված, բազմաթիվ դաշնակիցներին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։