Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Ուկրաինայում հակամարտության բոլոր խորքային պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Այդ մասին Կրեմլում ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքներով հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
Ռուսաստանին Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին առնչություն ունենալու մեջ մեղադրանքները «մեծ հաշվով իսկական պատերազմի սկիզբն են»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Իրանը սկսել է պատժամիջոցներ կիրառել Միացյալ Նահանգների դեմ։ Այս մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-1993թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև Տիգրանաշենի, «անկլավներ» հասկացության, սահմանագծման և սահմանազատման մասին:
Իրանի էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է տնտեսական պատերազմի հատուկ շտաբ, որը կզբաղվի ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների կենտրոնացված բացահայտմամբ և արագ լուծումների որոնմամբ։ Այդ մասին Tasnim գործակալությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մորթեզա Զամանիանը։
Եվրոպան չի կարող անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, ասել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ջորդան Բարդելան։
Եվրոպական որոշ երկրների, ու գործող որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ: Ոչ մի երաշխիք չկա, որ աշխարհն այսօր ապահովագրված է սահմանափակ միջուկային հարվածներից:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ իր հայ գործընկերներին հաջողվում է վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։
Թեև, ըստ պաշտոնական հայտարարությունների, այս հարցը հայ-ռուսական բանակցությունների օրակարգում չի եղել, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո բավականին ուղիղ ձևակերպում է արել. «Եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք։ Բայց ՀՀ-ն դրան պատրա՞ստ է։ Մենք ոչ մի բան չենք պարտադրի։
«Նիկոլ Փաշինյանը քննարկելու բան չունի, նրան ասել են՝ «պիտի տաս», ինքը տալու է։ Ուղղակի հիմա Նիկոլ Փաշինյանն ինֆորմացիա է դաշտ գցում։ Նախկինում ինչպե՞ս է եղել, օրինակ՝ Խորհրդային Միության ժամանակ ուզել են հացը թանկացնել, պանիկա են գցել ժողովրդի մեջ, հատուկ տարածողներ են եղել, որ գիտե՞ք՝ հացը թանկացնելու են»։
Ադրբեջանը կոչ է արել արագացնել Իրանի տարածքում գտնվող երկաթուղային հատվածի շինարարության ավարտումը, որը պետք է բարձրացնի տարածաշրջանային տրանսպորտային երթուղու թողունակությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Tasnim-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, տեղեկացնում է ТАСС-ը։
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս տարի և’ Ուկրաինայում և’ ՌԴ֊ում հացահատիկի բերքը բավականին շատ է եղել , և քանի որ երկու պետություններն էլ նավահանգիստով արտահանելու խնդիր ունեն , դրա համար գները հասել են աննախադեպ նվազագույնի , մոտ 5 ռուբլու չափ։ ՀՀ֊ում արդեն կապված ՌԴ֊ում էժանացման հետ , ֆուռաժային ցորենի գինը իջել է 79 դրամի սահմաններում։ Բայց…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ Financial Times-ի հարցումների մեկնարկից ի վեր․ նրա աշխատանքը հավանության է արժանացնում հարցվածների ընդամենը 33%-ը։ Այդ մասին են վկայում FT-ի և Focaldata հետազոտական ընկերության համազգային հարցման արդյունքները։
ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այսօր ժամանեցին Ուկրաինա։ Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն է Ուկրաինա։
Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնալավայրի կենտրոնական մասին, կիրակի օրը հաղորդել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը։
Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա իր ճեպազրույցներում սպառնում է ոչ միայն նախկին իշխանությունների տարբեր անդամներին, որ բոլորը պետք է նստեն բանտերում, այլև իրավապահ համակարգին ու դատավորներին։
Ռուսաստանն ու Ուկրաինան մտել են ենթակառուցվածքի դեմ հեռահար հարվածների ձգձգված պատերազմի մեջ, որտեղ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել վերջնական հաղթանակի, իսկ խաղաղ բնակչության համար վտանգը շարունակում է աճել։ Այս մասին The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտպանական տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, որը հայտնի է Flash մարտական մականունով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին։ Հեգսեթն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
ԱՄՆ-ն գիշերը մաքրել է Հորմուզի նեղուցի ականները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով գործողությանը ծանոթ աղբյուրներին։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում հարավային Լիբանանին, այն բանից հետո, երբ տարածաշրջանում գտնվող իրենց ուժերը հարձակման են ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։
Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան հենց Թեհրանի համար, իսկ իրանցիները մտադիր չեն տրվել ճնշմանն ու պատժամիջոցներին, կիրակի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը սեպտեմբերի 6-ի առավոտյան անսպասելիորեն հայտարարել է լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին՝ բանակի պատրաստվածությունը ստուգելու համար միաժամանակ մի քանի ճակատների բացմամբ անսպասելի և բարդ սցենարի դեպքում։
Արցախյան առաջին պատերազմի տարիները շատ ծանր հետևանքներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում՝ հատկապես Սյունիքի մարզում:
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, հաղորդում է Mehr-ը։
Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող նավերին չփորձել հատել Իրանի կողմից չթույլատրված ուղիները այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հարվածել են իրանական երեք նավթատար տանկերի, հաղորդում է Mehr-ը.
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքժամյա հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ ամերիկյան առաջարկները և Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտնում է Axios-ը։