Ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչը Խաղաղ օվկիանոսում ընթացող զորավարժությունների ժամանակ խորտակել է թիրախավորած նավը՝ կիրառելով LRASM տեսակի մեծ հեռահարության նոր հականավային հրթիռ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ՌՕՈւ Գլոբալ հարվածների հրամանատարությունը։
Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող մասնավոր տունը գիշերը հրդեհվել է ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Փլատակներից դուրս են բերվել երկու մեծահասակ և երկու երեխա, սակայն վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին:
Անտվերպենի համաշխարհային ադամանդի կենտրոնը (AWDC) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է 321 բնական ադամանդով ոսկյա մատանի՝ ի պատիվ ԱՄՆ անկախության 250-ամյակի։ Մատանին փոխանցվել է Բելգիայում Միացյալ Նահանգների դեսպան Բիլ Ուայթին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մենք չենք առարկել Դանիել Իոաննիսյանին հարցաքննելու միջնորդությանը. Արմեն Ղազարյան
Ես իմ գնահատականը երեկ նիստի ժամանակ եմ տվել. Արման Դիլանյանը` Սեդա Սաֆարյանի հայտարարության մասին
Սրբուհի Գալյանը լիովին համաձայն է ԴՕԿ-ի և Արման Բաբաջանյանի բերած փաստարկների հետ
Փարիզի իշխանությունները Ֆրանսիան համակած անոմալ շոգի համար պատասխանատվության մի մասը բարդել են ԱՄՆ-ի վրա, գրում է GB News-ը։
Միացյալ Նահանգներում բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունները պետք է անհապաղ իջեցնեն վառելիքի գինը։ Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
#ՀԻՄԱ. ՕՐ 5-ՐԴ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԻՃԱՐԿԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է աշխատել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի հրամանատարի տեղակալ Սադդամ Հաֆթարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո՝ իր մրցակից Ռոբերտո Սանչեսին գերազանցելով 49 641 ձայնով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ և նրա հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
Հունիսի 30-ի գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները Ռուսաստանի մարզերում 419 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ նահանգի Փավե քաղաքում, հրաձգության հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ ԶՈւ էլիտար ստորաբաժանում) երկու զինծառայող։
Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիսը թույլատրել բենզինի և դիզվառելիքի արտադրությունն ու շրջանառությունը՝ ավելի ցածր բնապահպանական չափանիշներով, ընդհուպ «Եվրո-2»-ով, գրում է «Կոմերսանտ»-ը՝ ծանոթանալով համապատասխան որոշման նախագծին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հունիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։
Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնպես այդպես վարվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Դանիայի ափերի մոտ արձանագրվել է երեք ռուսական նավերից բաղկացած «անսովոր շարասյան» տեղաշարժ, ներառյալ՝ Graceful սուպերզբոսանավը, որը մի շարք միջազգային լրատվամիջոցներ կապում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է դանիական DR Verifier պարբերականը:
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։
Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է տեղական ոստիկանությունը։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նրա համար այս օրը երբեք առանձնահատուկ տոնականություն չի ունեցել, առավելևս նման երանգ չունի վերջին տարիներին, երբ մեր երկրի և ժողովրդի համար սարսափելի կորուստների և ծանր փորձությունների այս ժամանակաշրջանում, հասկանալիորեն, տրամադրություն էլ չի մնացել։ Նախագահը մշտապես նախընտրել է իր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Այսօր էլ բացառություն չէ։
Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Գիշերը անհայտ անձը հեղույսներով լիցքավորված ինքնաշեն պայթուցիկ սարք է կիրառել։ Երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վիճակում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ երեքշաբթի սպասվում են ամերիկա-իրանական բանակցություններ, հաղորդում է CNN-ը։
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL ուղևորատար ինքնաթիռի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի վթարի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այս մասին խոսել է RTVI-ի հետ հատուկ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոխհատուցման հարցը լիովին լուծվել և վճարվել է։
Եվրամիությունը պետք է վերանայի ռուսական հեղուկացված բնական գազի ներկրման արգելքի՝ 2027 թվականից նախատեսվող սահմանման ժամկետները, այլապես դաշինքը ռիսկի է դիմում ուժեղացնել կախվածությունը ԱՄՆ-ից կատարվող մատակարարումներից։ Դրա մասին Financial Times-ին հայտարարել է եվրոպական խոշորագույն ներկրման նավահանգիստներից մեկի ղեկավարը, հայտնում է «Европейская правда»-ն։