«Արևմուտքի նպատակն է՝ փակել Ղարաբաղյան հարցը, իսկ այդ պլանը ենթադրում է Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդրադառնալով վերջին օրերին Արցախի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներին:
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային վրեժխնդրության հարվածը» հասցվել է՝ ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից «Բրյանսկի մարզում կազմակերպված ահաբեկչական գործողության»: Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» պետական ընկերությունը հայտնել է, որ գնդակոծության պատճառով ամբողջովին հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը:
168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ իրավաբանական տեսանկյունից չի կարող ասել, թե ինչու Գորիս-Կապան ճանապարհը թշնամու կողմից զավթելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում… Զուր չէ, որ նույնիսկ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում… Նիկոլները կգան ու կգնան: Ամեն ինչ լավ կլինի: Մի բան էլ, ես ՀՀ կառավարության դեմ հայց կներկայացնեմ ու կստիպեմ, որ ինձ Հայաստան թողնեն:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը «չի ոգեշնչվել Մոսկվայի կողմից», Կրեմլն այստեղ կապ չունի:
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։
Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Ուկրաինայի դեմ ՌԴ-ի լայնամասշտաբ պատերազմի ֆոնին Գերմանիայում ավելացել է նոր զինծառայողների թիվը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով Երևանում է, և Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը՝ Բաքվում, հարցազրույցներ են տվել՝ ըստ էության հստակորեն ուրվագծելով, թե ինչ «խաղաղության» օրակարգ են տեսնում ռեգիոնում:
Հայաստանից, Սփյուռքից և Արցախից շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը:
«Շահիդ Մահդավի» նոր բազմանպատակ մարտանավն այսօր համալրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի սպառազինությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ՝ կանանց իրավունքները խախտելու համար:
Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չէ կանգնել. Սերժ Սարգսյան
Ուկրաինան մտադիր չէ օգտագործել արևմտյան հեռահար զենքերը (դրանք ստանալու պարագայում) Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար, քանի որ հետաքրքրված է միայն իր բնակչության պաշտպանությամբ:
Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են շարունակել հանրահավաքները Թբիլիսիում՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու մասին՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարությանը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մուտք չի գործի Իսրայելի տարածք այնտեղ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով:
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ոստիկանության աղբյուրը նաև հավելել է, որ երկրորդ զոհվածը «Թալիբան»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Էր։
Բորելի խոսքով՝ օրենքի վերջնական ընդունումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։
ՀՀ կառավարության՝ մարտի 9-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Մարտի 9-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:
Այսօր, դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից առաջ, 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն հակադրություններին, որ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանին իրավիճակի սրման մասին, մյուս կողմից էլ ասում է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին։
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ:
«Այսինքն՝ մեկին ազատել են պարտքերից, մեկին՝ մի հրաշքով սնանկությունից են փրկել, երրորդին՝ մի քանի միլիոն վարկային պարտավորություն են մարել և նոր վարկեր են թույլ տվել, որ ձեռք բերի, մեկի բիզնեսն են կայացրել և այլն… Ու կանչել են ՀՔԾ ասել են՝ ամեն ինչի գինը մեկ-երկու ստորագրութուն է ՝ խնդիր է՞ դա քեզ համար: Ցավոք, այդ մարդկանց համար մարդկային և մասնագիտական արժանապատվությունից ավելի կարևոր է եղել այդ թուղթը ստորագրելը. հիմա գալիս են դատարան, և տեսնում ենք, թե ինչպես չեն կարողանում հիմնավորել իրենց ասածը»,- պարզաբանեց նա: