Բաժիններ՝

Գերմանիան ևս երկու Patriot զենիթահրթիռային համակարգ կուղարկի Ուկրաինա

Գերմանիան Ուկրաինա կուղարկի ևս երկու Patriot զենիթահրթիռային համակարգ (ԶՀՀ):

Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։

«Այս քայլի պայմանն այն էր, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ Գերմանիային փոխարինման համար մատակարարի նոր Patriot ԶՀՀ, և մենք հետագայում էլ կկարողանանք կատարել մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում», – հայտարարության մեջ մեջբերվում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքը։

Փաստաթղթի համաձայն՝ երկու Patriot ԶՀՀ Կիև ուղարկելուց հետո Գերմանիան երկու-երեք ամսվա ընթացքում լրացուցիչ բաղադրիչներ կուղարկի Patriot-ի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ բաղադրիչների մասին է խոսքը։Դրա հետ մեկտեղ, Գերմանիան կֆինանսավորի ԱՄՆ-ի կողմից իրեն նոր Patriot համակարգերի փոխանցումը։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Գերմանիան ավելի վաղ Կիևին երեք Patriot ԶՀՀ էր ուղարկել։

Պաշտպանության նախարարությունում նաև վստահեցրել են, որ Գերմանիան կշարունակի ավանդ ներդնել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ապահովման գործում։

Հուլիսին Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է մոտ ապագայում Ուկրաինային երկու Patriot ԶՀՀ մատակարարել իր պաշարներից, եթե Միացյալ Նահանգներն արագ Բեռլինին փոխհատուցի այդ զենքի համար։

Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները զենք կգնեն Վաշինգտոնից, որը հետագայում կարող է փոխանցվել Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս