Երևանը բարձր է գնահատում Բեռնի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորել է Շվեյցարիայի Ազգային օրը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ Երևանը բարձր է գնահատում Բեռնի հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները։ Այս մասին ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Շվեյցարիայի ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի առաջիկա նախագահության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031