2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։
Ամերիկացի բանակցողները Կիևում ֆրանսիական կողմին հայտնել են, որ Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններից հետո Մոսկվան կարող է նոր պատրաստակամություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման հարցում։ Ինչպես հաղորդում է Le Monde-ն, այս մասին լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ուիթքոֆն այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը զգուշացրել է, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է «գոյաբանական վտանգ ներկայացնել մարդկության համար»՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել տեխնոլոգիան ավելի անվտանգ դարձնելու համար․ հայտնում է Euronews-ը։
Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
Ի դեպ, «սիրելի իշխանություն», ցանկացած նորմալ մրցույթի դեպքում նախ հրապարակվում է պաշտոնի բնութագիրը, աշխատանքի պայմանները, աշխատավարձը և մյուս էական տեղեկությունները։ Թեկնածուն ծանոթանում է դրանց, գնահատում՝ արդյոք իրեն բավարարում են, և միայն հետո մասնակցում մրցույթին։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անդրադարձել է 2027-2029 թվականի միջնաժամկետ ծրագրերին։ Նա խոսել է գնաճի մասին ու հավելել, որ այն կրկին կսկսի նվազել 2026-ի չորրորդ եռամսյակում և տարեվերջին կնվազի մինչև 28.4%։
«Իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցրել են Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկել: Տեսանյութը նկարահանել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է այսօր։
Ռուսաստանը համագործակցության զգալի ներուժ ունի Իրանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Այս մասին Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
Ուկրաինան կարող է ստիպված լինել կրճատել ոչ ռազմական ծախսերը, եթե չկարողանա դաշնակիցներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։ Այս մասին Euronews-ին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հնարավոր է մոտ ապագայում։ Փոխանցում է Associated press-ը: «Այս ռեժիմն այժմ երերուն վիճակում է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ, և պայքարում է իր գոյատևման համար»,- ասել է Նեթանյահուն՝ իսրայելցի զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Իսրայելը կարող է «վերջնականապես վերացնել այս սպառնալիքը», ինչը, […]
Տեղեկացվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվեն են 1,03 միլիոն ունցիա ոսկի։
Հայաստանն ավելի վստահ է խոսում նոր տեխնոլոգիական դարաշրջանի մասին։ Արհեստական բանականությունը, բարձր արտադրողականությամբ հաշվարկները, տվյալների կենտրոնները, հազարավոր ժամանակակից GPU-ները և ներդրումները նոր թվային ենթակառուցվածքներում պետք է երկիրը դարձնեն տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական հաբերից մեկը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Մեքսիկան, Կանադան, Գրենլանդիան և այլ տարածքներ պատկերված են որպես ԱՄՆ-ի մաս։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Համլետ Սահակյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:
Ուշագրավ է, թե որքան նույնական է այս հարցադրումը Նիկոլի՝ արցախցուն ուղղված «Ինչի՞ չես զոհվել» հարցադրմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ «Իրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը» վերնագրով։
Հակարիի կամրջի և Կոռնիձորի շուրջ ադրբեջանական մտադրությունների հետ կապված վերջին խոսակցությունների և մամուլում հայտնված տեղեկությունների ֆոնին, թերևս, հարկ է կարճ ժամանակագրություն ներկայացնել, և նոր միայն անդրադառնալ ներկա վիճակին և հետագա հնարավոր զարգացումներին:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցի քննարկման շրջանակներում արձանագրել է դատական շրջապտույտի, ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող այլ իրավունքների խախտման վտանգի առկայություն։
ԵԱՏՄ երկրների կողմից կստեղծվի պահեստների միասնական հարթակ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանա-թուրքական համատեղ արտադրական ձենարկություն և տեղում ծանոթացել «SALVO» և «KAYRA» ռազմածովային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներքին արտադրության մեկնարկին, փոխանցում է Ermenihaber.am։
Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։
«Առաջին հարցը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե արդյո՞ք հավասար է հարաբերությունների մակարդակը, որովհետև Հայաստանի պայմանները Թուրքիայի համար կարող են շատ ավելի բարենպաստ լինել, քան Թուրքիայի պայմանները»:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը բախվել է «կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի» Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո, և որ երկրի իշխանություններն այլևս չեն կարող հետևել գոյություն ունեցող օրակարգին։
Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեության համաձայնությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։