Հուլիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների՝ Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ընդլայնում է սպառազինության կարևորագույն տեսակների արտադրությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնում հրթիռային համակարգերին ու ծովային բազավորման միջոցներին: Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբնոլռեզան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար, հայտնում է Axios-ը:
Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, հուլիսի 28-ի երեկոյան խոսնակի պաշտոնում կին է ընտրել՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։
Իտալական «ENI» և ֆրանսիական «TotalEnergies» ընկերությունները որոշել են ներդրում կատարել Կիպրոսի կողմից միակողմանիորեն հայտարարված բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Kronos» բնական գազի հանքավայրում՝ արդյունահանում սկսելու համար։
Ռուսաստանի ԱԴԾ-ն բացահայտել և փաստաթղթավորել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից երիտասարդական միջավայրում հայտնի «Telegram» մեսենջերի՝ «Դայվինչիկ/Լեո – Ծանոթություններ, շփում և նոր ընկերներ» չաթ-բոտի օգտագործման բազմաթիվ փաստեր՝ խաբեության և հոգեբանական ներգործության միջոցով Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածել է Գազայի հատվածի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը
Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով Ղրիմում 2 մարդ է զոհվել, ևս 5–ը վիրավորվել են: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության` ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։ Այս մասին գրում է MediaHub-ը։
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Իսրայելը սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի կողմից խնդրանքի, հարվածներ չի հասցնի Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է Associated Press գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia’s Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում։
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
Զելենսկու խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, առաջին հերթին՝ հակահրթիռային պաշտպանությունը։
Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այսօր ՔՊ գրասենյակ էր եկել։ Նա խուսափեց պատասխանել, թե ինչու է եկել ՔՊ։
Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն իրեն հավաստիացրել է՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։
Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերը լուսաբացին խոցել են իրանական հինգ բալիստիկ հրթիռ: Այս մասին հաղորդել է թագավորության Զինված ուժերը։
Տելեգրամի ղեկավար Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեությանն աջակցելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում, նա հայտարարվում է միջազգային հետախուզման», – նշել են ՀԿԿ-ում:
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ հարկավոր է պատասխան տալ, լինել կոշտ ու ուժեղ։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան հույսը դնում է պատժամիջոցների վրա, և հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը շատ կարևոր է:
Պատժամիջոցների օրինագծի մշակման գործում առանցքային դեր է խաղացել հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Վաշինգտոնում։ Օրինագիծն անվանվել է նրա պատվին։
Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ լավ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ըստ X հարթակում Զելենսկու գրառման՝ կողմերը քննարկել են Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և «մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել»:
Հանդիպումը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ փակ դռների հետևում. լրագրողներ չեն հրավիրվել, և մամուլի ասուլիս չի անցկացվել։
Արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցված է: Նաև չեղարկվել են թռիչքներ, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ, որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Հորդանանում տեղակայված ամերիկյան զորքերի վրա, հաղորդում է IRIB պետական հեռարձակողը։