Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում զարգացման հիմնական գրավական են համարում գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը:
Ճապոնիայի եւ Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդան եւ Էնթոնի Ալբանեզեն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն ավստրալական Պերտ քաղաքում` անվտանգության, Էներգետիկայի եւ կլիմայի փոփոխությունների հարցերը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել Է: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ:
Ղազախստանում նվազել Է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը:
«Թուրքիան միջանցքի հարցում առաջին անգամ հստակ ու հրապարակային հայտարարություն արեց՝ հստակեցնելով, թե իրենց պատկերացմամբ՝ այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա: Սա կարևոր է, քանի որ մեկ բան է՝ ենթադրել, որ կա նման նպատակ, մեկ այլ բան է՝ ունենալ պաշտոնական հայտարարություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարություններին:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 13-ին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է, թե ինչու «Վրացական երազանքը» չմասնակցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քվեարկությանը, որտեղ ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա էսկալացիա» բանաձևը։
Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանից անօդաչու սարքեր գնե՞լ է։ Նրա խոսքով՝ Կրեմլը նման տեղեկություն չունի, փոխանցում է kommersant.ru-ն։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից Վրաստան նավթի ներկրումը գրեթե քառապատկվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ: Այս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով:
Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար:
Ուկրաինայի Գերագույն ռադան Իչքերիայի Չեչենական Հանրապետությունը ճանաչել է Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված և դատապարտել չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացումը։
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:
Թուրքիայի զինվորականները հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել:
Գործատուն արդեն համաձայնել է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, արհմիությունը ցանկանում է՝ 14:
Ավստրալիան եւ Սինգապուրը համաձայնագիր են կնքել ենթակառուցվածքի շինարարության շուրջ, որը թույլ կտա ավստրալական արեգակնային էլեկտրակայաններում մշակվող էլեկտրաէներգիան արտահանել Սինգապուր:
Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:
Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան։
Լեհաստանի մի քանի համալսարաններ արդեն հայտարարել են, որ անցնելու են ուսուցման հեռավար ռեժիմի՝ ջեռուցման եւ լուսավորության խնայողության նպատակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սրված հարաբերություններ ունեցող Հունաստանին:
Աշխարհի 20-ից ավելի պետություններ հետաքրքրված են եւ դիմել են Իրանին՝ խնդրելով մարտական դրոններ մատակարարել իրենց:
«Սահմանը՝ ԼՂԻՄ տարածքներով, տարածքային կապ ՀՀ-ի հետ. սա է Մադրիդյան փաստաթղթի էությունը». Շավարշ Քոչարյան
Այս պայմաններում մեզ պես փոքր պետությունների համար գոյաբանական խնդիր է նախ հայտնվել աշխարհաքաղաքական դասավորության այնպիսի ուղեծրում, որը իրականում և «հողի վրա» ինչ որ չափով կերաշխավորի տվյալ երկրի ֆիզիկական գոյությունը, հետո խուսափել վերոհիշյալ շփման գծում բախման թատերաբեմի վերածվելու հեռանկարից։
Կանադայի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանից 34 ֆիզիկական անձինք, այդ թվում՝ ՌԴ նախագահի նախկին օգնական եւ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսին, ինչպես նաեւ «Զվեզդա» հեռուստաալիքը:
ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար եւ աջակցելու է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: