Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՄԶ) ռազմաբազայի հրաձգային դիպուկահար վաշտի զինծառայողները մասնակցել են բարձր լեռներում քողարկման և քողարկված շարժման հմտությունների յուրացման դասընթացներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը ցավալի եւ անընդունելի է համարում, որ, չնայած Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա քաղաքական, միջազգային եւ իրավական համաձայնությանը, Ադրբեջանի կողմից դա չի հարգվում։
Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են բժշկական ծառայություններում։
Ռուսաստանը, ինչպես և նախկինում, ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում կօգնի զենքի մատակարարումներով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերին նվիրված Մոսկվայի XI խորհրդաժողովում։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված բախումներ են սկսվել: Ըստ ականատեսների՝ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան գրեթե երկու ժամ հրաձգության ձայներ են լսվել:
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար․
Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։ […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
Նախարարությունը նշել է, որ սա Իսրայելի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Լատինական Ամերիկա ավելի քան 10 տարվա ընթացքում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կանցկացվի բաց ռեժիմով և կկայանա օգոստոսի 16-ին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրթիռային զենքի արտադրության գործարան։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ուայաթ Քաուֆմանը ընտանիքի հետ ճանապարհորդելիս բարձրացել է «Գրանդ կանյոն» ազգային պարկի ժայռի վրա, սայթաքել և ընկել։
Միջադեպը հետաքննվում է:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վարդան Օսկանյանն առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին չխոսել Արցախի հարցի կարգավորումից, սա լավ առաջարկ է։ Կարծում եմ՝ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի է, Կառավարության նիստերին ժամանակ սկսում է մի թեմա բարձրացնել, ոգևորվում ու հուզական ինչ-որ բաներ է ասում, նրա ասած ամեն խոսքը հետագայում օգտագործում են մեր դեմ։
Ուկրաինական զորքերը կստանան հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային միջոցներ և ականազերծման սարքավորումներ։
Նրանց տեղափոխողները, որոնք երկուսն են եղել, ձերբակալվել են։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ, բնականաբար, այդ բեռները պետք է նման ճակատագրի արժանանային, որովհետև գործ ունեն Ադրբեջանի հետ, մի երկիր, որտեղ հայատյացությունը, կարելի է ասել, կրոն է։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Վրաստանի Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի:
Մոսկվան և Կիևը պետք է ընդհանուր հայտարարի գան խաղաղ կարգավորման հարցում։
Իր հերթին All Nippon Airways Co., Ltd. ավիափոխադրողը նման որոշում է ընդունել օգոստոսի 15-ին 310 չվերթի նկատմամբ:
Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս:
Օգոստոսի 13-ին Հիմաչալ Փրադեշի նահանգում հզոր տաղատարափի ժամանակ զոհվել է ինը մարդ, փրկարարները փլատակների տակ ևս ինը մարմին են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Շիմլայում տեղի ունեցած երկու սողանքներից հետո։
2022 թ. փետրվարից ի վեր Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը հասել է 20 միլիարդ եվրոյի։ «Իզվեստիա» թերթին այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։