Բայրաքթար. «Թուրքիան Իրանից գազ է գնում, ոչ թե նավթ»

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։ Նախարարը հստակեցրել է, որ Իրանից բնական գազի մատակարարումների անվտանգության հետ կապված խնդիրներ այս պահին չկան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուշադրություն հրավիրելով նավթի գների աճի վրա՝ նա ասել է. «Մենք Իրանից գազ ենք գնում, ոչ թե նավթ։ Իսկ գազի մատակարարումներում էլ խնդիր չենք տեսնում»։

Բայրաքթարը հիշեցրել է, որ սկսյալ 2019 թվականից Թուրքիան նավթ չի գնում Իրանից. «Կա Բասրայից եկող և Հորմուզի նեղուցով Թուրքիա հասնող հում նավթի մատակարարում, որը նախորդ տարվա տվյալներով կազմում է մոտ 20 տոկոս»։

Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում գտնվող Գաբար լեռան տարածքից արդյունահանվող նավթի մասին խոսելիս՝ Բայրաքթարը նշել է, որ այն բավարարում է Թուրքիայի կարիքների 8 տոկոսը միայն։

«60 դոլար արժողությամբ նավթը հասել է մինչև 76 դոլարի։ Նմանատիպ ազդեցություն կարող է լինել նաև բնական գազի վրա։ Բնական գազի գինը նույնպես կարող է բարձրանալ»։

Տեսանյութեր

Լրահոս