Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նիստում միաձայն ընդունվել է Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևի տակ ստորագրություն է դրել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանաձևում վերահաստատվում է այն միտքը, որ Գազայում հազարավոր անմեղ մարդկանց սպանությունից հետո Իրանի դեմ իրականացված հարձակումները ցույց են տալիս, որ Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները տարածաշրջանում խորացնում են լարվածությունը և առաջացնում լայնածավալ պատերազմի վտանգ։

Թուրքիայի գերագույն օրենսդիր մարմինը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի իրականացրած վերջին հարձակումները, ինչպես նար Իսրայելի կողմից Գազայի ժողովրդի դեմ շարունակվող ռազմական գործողությունները՝ բնորոշելով դա որպես ցեղասպանություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30