Բաժիններ՝

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը։ Այս մասին X հարթակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի վարչությունը։  

«Հաշվի առնելով անվտանգային իրավիճակը և Իսրայելի թիկունքի հրամանատարության ուղեցույցին համապատասխան՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի վաղվանից (չորեքշաբթի, հունիսի 18) մինչև ուրբաթ (հունիսի 20-ը)», – նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ փակումը վերաբերում է նաև Թել Ավիվի հյուպատոսական գրասենյակին։Այս շաբաթ Իսրայել ուղևորություններ պլանավորող ամերիկացիների համար «չճանապարհորդել» նախազգուշացման ֆոնին նախարարությունը հայտարարել է, որ «այս պահին ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին մեկնելու հարցում օգնություն ցուցաբերելու մասին հայտարարություն չունեն»: 

«Մենք կտեղեկացնենք ԱՄՆ քաղաքացիներին մեկնման տարբերակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն լինելու դեպքում»,- նշվել է հայտարարության մեջ։

Երկրի գլխավոր «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանը փակ է օդային փոխադարձ հարձակումների պատճառով։ Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։

Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս