Բաժիններ՝

Թրամփը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. Yonhap

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցությունների Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների: Այդ մասին հայտնել է Yonhap  գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աշխատակցի։

Նա հիշեցրել է, որ առաջին ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, և դա  նպաստել է Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը։Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ չի փոխվել։

«Նախագահը բաց է մնում Կիմ Չեն Ընի հետ երկխոսության համար՝ առանց նախապայմանների», – ասել է  պաշտոնյան։

Հարավկորեական լրատվամիջոցները հնարավոր են համարում, որ Թրամփը կրկին կարող է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանին, ինչպես դա եղել է 2019 թվականին։

Սեպտեմբերի 20-21-ը Գերագույն ժողովրդական ժողովի հերթական նստաշրջանի ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  անձնական շփումները լավ հիշողություններ են թողել Սպիտակ տան ղեկավարի մասին։ Օգոստոսի 25-ին Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական հանդիպում ունենալ արդեն այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս