Պետք է դուրս շպրտենք քաղաքական դաշտից. Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։

«Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։

Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է։

Պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով, իսկ վերջում էլ՝ թյուրիմացաբար հասնեն էդ կարգավիճակին։

Դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի. և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»,-ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս