
Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք է փորձարկել

Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր տիպի «մարտավարական կառավարվող զենքի» փորձարկման մասին, տեղեկացնում է BBC-ին: Ինչպես հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունը անձամբ Է հետեւել նոր տիպի մարտավարական կառավարվող զենքի հրապարակային փորձարկումներին:
Այդ կապակցությամբ նա նշել է, որ այդ համակարգի մշակման ավարտումը կարեւոր է բանակի սպառազինության ուժեղացման համար: Սա նման առաջին փորձարկումն է Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած անհաջող բանակցություններից հետո:
Թեեւ ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները չեն ճշտում՝ այդյոք նոր զենքը հրթիռ է, «մարտավարական զենք» տերմինը ենթադրում է միջին հեռահարության հրթիռ, ի տարբերություն հեռահարների, որոնցում ամերիկացիները տեսնում են գլխավոր սպառնալիքը: Մինչդեռ Փհենյանն ընդգծում է, որ զենքն օժտված է «կառավարվող թռիչքի առանձնահատուկ բնութագրերով» եւ կարող է կրել հզոր մարտագլխիկ: