Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։
Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Սա համեմատաբար նոր բան է և հազիվ թե սրա մասին հնարավոր լինի ինչ-որ հիշատակում գտնել ազգագրագիտական նյութերում։
Պետք է իմանալ, որ ԱՄՆ նմանատիպ հեղաշրջումներ է կազմակերպել նաև Գվատեմալայում (1954 թ.), Ինդոնեզիայում (1965 թ.), Չիլիում (1973 թ.)։
Երբ թշնամին գրավեց Սեւ լճի 30 տոկոսը, Փաշինյանը հպարտորեն ասաց, որ՝ «Սեւ ջրի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու»։
Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1,3 մլրդ եվրո գումարի չափով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bild թերթը:
Սպիտակ տունը երեքշաբթի մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, ինչը, հավանաբար, աղետալի հետևանքներ կունենա ուկրաինացի ժողովրդի համար, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է AP-ն։
Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամն առաջացել է Արևմուտքի գործելաոճի պատճառով։
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ներդրողներն աշխատում են իրավական խորհրդատուների հետ և ուսումնասիրում իրենց գործողությունների տարբերակները։
Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշում Հայաստանի Հանրապետության վրա. Հայաստանը դուրս հանելով ՀԱՊԿ-ից և որևէ այլ անվտանգային համակարգի մաս չդարձնելով՝ նա մեր պետությունը թողնում է մերկ վիճակում։
BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:
«Բա ժողովրդի վարչապետին հարի՞ր է հարյուրավոր ոստիկաններով շրջելը։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հասկանում է՝ իր իշխանությունը պահում է ոստիկանության միջոցով, դրա համար էլ նրանց բյուջեն այդ ծավալով ավելացնում է»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը։
Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):
«Բաքուն պատրաստ է երկու սցենարներին։ Բաքուն պատրաստ է բանակցել և Մոսկվայում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների ֆոնին, և Արևմուտքում, իսկ իր այս հայտարարություններով Արևմուտքում տագնապ է հարուցում, որ իսկապես պահը կարող է կորսվել, ինչպես կարծում է Տոյվո Կլաարը։ Վաշինգտոնին Բաքուն դուրս է դնում բանակցություններից՝ համարելով, որ այդ հարաբերությունները վերականգնվող են, ներկա վիճակը ժամանակավոր է լինելու, քանի որ առջևում ընտրություններ են։ Ինչպես Իրանի դեպքում, որոշ ժամանակ անց ԱՄՆ-ի հետ ևս Ադրբեջանը կարող է կարգավորել իր հարաբերությունները»,- ասաց վերլուծաբանը։
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարը ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
«Մոտիվացիան շատ հստակ է. հարմար պահի երաշխավորված էվակուացվելու և Արևմուտքում իրենց կյանքը վայելելու խնդիր են լուծում: Թեպետ, այո՛, կարելի է կարծել, որ Արցախը հանձնելուց հետո սրանք մնացին իշխանության, ինչ-որ ժամանակահատվածով երկարեց սրանց իշխանությունը, բայց գիտե՞ք՝ մազից կախված իշխանություն է. ցանկացած պահին ինչ-որ ֆորս-մաժոր կարող է իրենց սրբել-տանել, և իրենք դա շատ լավ հասկանում են: Իրենք արդեն շատ նեղ անձնական հարց են լուծում, իսկ այդ դեպքում խոսել ազգային շահերի մասին՝ անիմաստ է»:
Դեպքի վայր են հրավիրվել ռադիոլոգիական հսկողության մասնագետները, որոնք, սակայն, ճառագայթման թույլատրելի մակարդակի գերազանցում չեն արձանագրել։ Անհայտ առարկան հանձնել են ոստիկանությանը, այն ավելի ուշ ուղարկվել է Փարիզ՝ փորձաքննության։ Արդյունքների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։
2000–ականների սկզբին Մոսկվան և Կիևը փաստացի հասել էին եվրասիական տնտեսական տարածքի շրջանակում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների եզրափակիչ փուլ։
BBC-ն հաղորդում է, որ տեսանյութն արվել է էնդոսկոպիկ տեսախցիկի օգնությամբ, որն արգելափակված աշխատողներին է փոխանցվել թունելի մեջ նոյեմբերի 20-ին անցկացված խողովակի միջոցով։
Յենս Ստոլտենբերգը քառօրյա այցով նոյեմբերի 19-22-ը գտնվում է Արևմտյան Բալկաններում։ Նա եղել է Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում։ Իսկ Սերբիայից հետո կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։
Էներգետիկ պաշարների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությանը:
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է հայտարարել:
Միշելի այցը Կիև տեղի է ունենում ԵՄ-ում Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին քննարկումներից մի քանի շաբաթ առաջ։ Ակնկալվում է Շառլ Միշելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում։