Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայի բանակի սպառազինությունը համալրվել է տանկերով, որոնք նախագծվել են է Թուրքիայի հետ համատեղ: Համատեղ ծրագրի շրջանակներում արտադրված տանկը կոչվում է «Վագր» ( թուրքերեն՝ Kaplan, ինդոնեզերեն՝ Harimau): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տանկերի նախատիպերի արտադրությունն ու փորձարկումները սկսվել են դեռևս 2017 թվականին։ Թուրքական «FNSS»-ի և ինդոնեզական «PT Pindad» արտադրողները գործել են համատեղ ծրագրի շրջանակներում։

Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։

Բացի տանկերից Ինդոնեզիան նաև համագործակցում է թուրքական «TUSAS» ընկերության հետ՝ արտադրելու 12 միավոր «ANKA Drone» անօդաչու թռչող սարք, որը մշակվել է Turkish Aerospace Industries-ի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031