Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպման օրակարգից։

Եվրոպացի պաշտոնյան պնդել է՝ այդ բանակցությունները նվիրված չեն «անվտանգության երաշխիքներին։

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։

Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»,- Ստանոյի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս