Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն iz.ru-ին տված հարցազրույցում քննադատել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ասելով.

«Երբ ղարաբաղցիները սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Ն. Փաշինյանը հարցրեց Վ. Պուտինին, թե ինչու է նրանց թողել բախտի քմահաճույքին։ Վ. Պուտինը պատասխանել է, որ դա Հայաստանի վարչապետն է որոշել, որ նրանք այլևս քաղաքացի չեն կամ հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանից:

Ես էլ եմ շփվել Ն. Փաշինյանի հետ, երբ տարբեր նիստերի էի մեկնում Երևան։

Ինձ թվում էր, որ նա, այնուամենայնիվ, հասկանում է Հայաստանի օգուտները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից։ Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ Հայաստանի խորհրդարանում, ուղիղ խոսում են այն մասին, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրամիությանը, թե իբր ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։

Այսինքն, ըստ էության, «շրջանը փակվում է»։ Հայկական ղեկավարությունն սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Ն. Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը։ Վստահ եմ, որ դա չի բխում հայ ժողովրդի շահերից։ Դա չի բխում մեր շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից։

Նրանց նպատակը, ովքեր այժմ գայթակղում են հայկական ղեկավարությանը դեպի Արևմուտք, պարզ է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում, փորձել նաև այդ տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտին։ Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը փորձում է դա անել Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում», – նշել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս