ԼՂ-ի հայերը կարող են օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ երթուղին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման հարցում օգնություն տրամադրելու հնարավորությունները։

Նշվել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հնարավորություն ստեղծել ազգությամբ հայ բնակիչների համար սահմանային անցակետով բժշկական նպատակներով ելումուտ անելու և ԿԽՄԿ-ի միջոցով անհրաժեշտ դեղամիջոցներ մատակարարելու համար։

Բայրամովը նշել է, որ որ ադրբեջանական կողմը հնարավորություն ունի ԿՄԽԿ-ի միջոցով օգնություն ցուցաբերել ԼՂ հայերին՝ օգտվելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից։

Տեսանյութեր

Լրահոս