Արմեն Գրիգորյանն ու Ֆրանսիայի վարչապետի ​​խորհրդականն քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմաոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս