Թուրքիայում շահագործման է հանձնվել քաղցկեղը բուժելու ռոբոտացված սարք

Թուրքիայում շահագործման է հանձնվել տեղական արտադրության առաջին ռոբոտացված գիրոսկոպիկ ռադիովիրաբուժական սարքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք պրոֆեսոր Գյոքհան Օզյիղիթը նշել է, որ սարքն օգտագործվելու է գլխի, ուղեղի քաղցկեղի և մարմնի այլ հատվածներում առկա հիվանդությունների բուժման նպատակով:

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը՝ սարքը արդյունավետ է եղել որոշ բարօրակ ուռուցքների բուժման հարցում:

Օզյիղիթը տեղեկացրել է նաև, որ սարքի կիրառմամբ իրականացվող գործողությունների ընթացքում ընդհանուր անեսթեզիայի (նարկոզ) կարիք չի լինելու և հիվանդը բուժումը ստանալու է՝ գիտակցական վիճակում:

«Հիվանդները ոչ մի ցավ չեն զգալու: Կախված հիվանդությունից՝ բուժումը տևելու 20 րոպեից մինչև 1 ժամ: Բուժման ավարտին հիվանդը կարողանալու է վերադառնալ իր առօրյա գործերին»,-ասել է նա:

Բացի այդ, թուրք պրոֆեսորը հայտնել է, որ ռենտգենային ճառագայթները բարձր էներգիան են պարունակում և այդպիսով մինչ ճշգրիտ հայտնաբերմամբ ուռուցքը կոչնչացվի, հնարավոր է կլինի պահպանել առողջ բջիջը:

Տեսանյութեր

Լրահոս