ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության շուրջ հնչած հայտարարություններին ու դրանց հաջորդած պատասխաններին, գրում է.

«Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում, թյուրքական պետությունների կոնֆեդերցիա են սկսում ձևավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան և Ադրբեջանն, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու:

Այս նախադեպից հետո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ հարաբերություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մոտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդեպ, մասնավորապես Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրվող օգնություններին, այդ ճանապարհով է շարժվում Սլովակիան, իսկ ապագա ընտրություններից հետո ամրապնդվող աջերի ապագա պահվածքը դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կպահի նախագահական ընտրություններից հետո:

Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»։

Տեսանյութեր

Լրահոս