Ես Զելենսկիին խնդրել եմ, որ Ուկրաինայից մեծ թվով երիտասարդներ չգան Գերմանիա, այլ ծառայեն իրենց երկրում․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ավելի քիչ ուկրաինացի երիտասարդներ պետք է Գերմանիա գան որպես փախստական, հաղորդում է AFP-ն։
«Ես Ուկրաինայի նախագահին խնդրել եմ ապահովել, որ Ուկրաինայից երիտասարդները չգան Գերմանիա ավելի ու ավելի մեծ թվով, այլ ծառայեն իրենց երկրում։ Նրանք այնտեղ անհրաժեշտ են»,-ասել է Մերցը։
Մերցը նաև հայտարարել է, որ Գերմանիայի սոցիալական ապահովագրության կանոնակարգերը շուտով այնպես կփոխվեն, որ կրճատվեն ուկրաինացի փախստականներին տրվող վճարումները և «այդպիսով նրանց համար ավելի շատ խթաններ կստեղծվեն աշխատանք գտնելու համար։ «Այս փախստականների համար նախատեսված նպաստները կկառուցվեն այնպես, որ աշխատելու խթանները գերազանցեն սոցիալական ապահովագրության համակարգում մնալու խթաններին»,- ասել է նա։
