![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց. ՀՀ ՄԻՊ
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/mip.jpg)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում:
Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին:
Կից տեղսդրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է»:
[In ?? & ??]Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված…
Gepostet von Arman Tatoyan am Sonntag, 11. Oktober 2020