ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու հայտարարությունից հետո Իրանի և Իսրայելի հարաբերությունները լարվել են:
Սիրիայում մի շարք օբյեկտների Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել են 23 զինվորականներ ու աշխարհազորայիններ:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։ Փայլանը մասնավորապես գրել է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով ավերված երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 200-ից մինչեւ 400 մլրդ դոլար:
Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում:
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն այցելել է բանտում գտնվող մեկ այլ թեկնածուի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին:
«Թրամփի այս որոշումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև ներքաղաքական և արտաքին քաղաքական հետևանքներ: Միանշանակ Իրանում գլուխ կբարձրացնեն այն արմատական ուժերը, որոնք ի սկզբանե դեմ էին միջուկային գործարքին, սա գլուխ կբարձրացնի Ռուհանիի դեմ կանգնած քաղաքական ուժերին և հասարակության այն հատվածներին, որոնք երկրում բարեփոխումներ, խնդիրների լուծումներ չեն նկատում և հունվարին բողոքի ակցիաներ էին նախաձեռնել»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն՝ առանց նախապայմանների։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
«Ղուրանից» որոշ այաներ (Ղուրանի բանաստեղծություններ) հանելու վերաբերյալ Ֆրանսիացի գործիչների առաջարկը չափազանց վրդովեցրել է Թուրքիայի ղեկավարությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Փաշինյանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն առաջին հերթին ներքին խնդիրները, որոնք հանգեցրին այս հեղափոխությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական հարաբերություններն են աշխարհի հետ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին բանտից ազատ արձակելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն խոսել է ընտրվելու պարագայում իր ճանապարհային քարտեզի մասին:
Սիրիայում աղետի է ենթարկվել Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ռուսական պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման փաստը եւ հայտնել, որ նրա հետ քննարկել է միջուկային գործարքը:
Անհայտ անձինք Ստամբուլում դանակով և ատրճանակով հարձակվել են «Լավ» կուսակցության անդամների վրա:
Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից:
Առնվազն ութսուներկու մարդ է տուժել Իրանի հարավ-արեւմուտքի Կոխգիլույեի եւ Բոյերահմեդի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Թուրքիայի հայտնի երգիչներից Մյուսլում Գյուրսեսի հայկական արմատների եւ նրա ծննդավայրում՝ Ուրֆայում տեղի ունեցած հայկական կոտորածներին է անդրադարձել Bianet-ի լրագրող Սերդար Քորուջուն։
Այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 230 հազար ռուսաստանցիներ են այցելել Թուրքիա:
Շուրջ երկու շաբաթ երկարաձգվող ներհայաստանյան դրամատիկ քաղաքական ճգնաժամն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:
Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ: