Ցնորամտություն է ասելը, թե մենք այստեղ տնվոր ենք, մեր պապերն ու հայրերը մեր երկրում ու քաղաքում որպես տնվոր չեն ապրել, մենք ու մեր որդիներն էլ մեր տանն ու մեր երկրում ենք ապրում, ունենք հզոր կադաստրի թուղթ, որը ժառանգաբար ստացել ենք պապերից։
Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Կիմ Չեն Ընը, որը հինգշաբթի ստուգել է Հյուսիսային Կորեայի 1-ին օդադեսանտային դիվիզիայի օդային պաշտպանության մարտական գործողությունները և օդային հարվածների վարժանքները, կոչ է արել «զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին առաջընթաց գրանցելու պատերազմին նախապատրաստվելու համար»։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա Իրան է մեկնում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին մասնակցելու նպատակով։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև շփում։
Վրաստանում մի քանի հայկական բեռնափոխադրող մեքենաների թույլ են տվել դուրս գալ արգելանքից, սակայն չպարզաբանված ու չհիմնավորված ստուգումների խնդիրը դեռևս լուծված չէ՝ հակառակ հանգամանքի, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր սովորականի պես։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդգծել է անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված այդ հարթակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։
Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է
Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
2025-ի ապրիլի դրությամբ Թուրքիան ճանաչվել է Եվրոպայում սննդամթերքի ամենաբարձր տարեկան գնաճ ունեցող երկիր։ Թուրքիայում սննդամթերքի գնաճի ցուցանիշը հասել է 36.1%-ի։
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ առաջին անգամ Իրանի իշխանությունները ստիպված են լինում բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի շուրջ՝ Վաշինգտոնի կողմից զգալի ճնշման սպառնալիքի ներքո։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրտագուսը։
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած ապրիլ ամսվա տվյալների համաձայն՝ Վրաստան ամենաշատ գումար փոխանցվել է ԱՄՆ-ից և Իտալիայից: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ազգային բանկի հրապարակած վիճակագրությամբ՝ 2025 թվականի ապրիլին այս երկրներից Վրաստան է փոխանցվել 104,2 միլիոն դոլար, որը կազմում է ընդհանուր փոխանցումների 35,2 տոկոսը։ Ապրիլին Վրաստան մուտք գործած դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 295.54 միլիոն ԱՄՆ […]
Հաղորդման հյուրերն են «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը և ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այս հանդիպման ժամանակ բեկումնային հարցեր են քննարկվել։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Մոսկվայում կայացած զորահանդեսում Փաշինյանի՝ աննկատ մնացած ներկայությանը, համաշխարհային ուժային կենտրոնների կողմից նրա՝ անտեսված լինելու հանգամանքին, և Փաշինյանի շարունակական փորձերին՝ քսմսվելու Էրդողանին ու ողորմալու նրա բարեհաճությունը։
Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցած Նիկոլ Փաշինյանըմայիսի 15-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության դեմ։
Եթե տարվում է աշխատանք, նույնիսկ ոչ իշխանական խողովակներով, անհնար է, որ այն արդյունք չգրանցի:
Թուրքիայի «Նոր բարօրության կուսակցության» (Yeniden Refah Partisi) նահանգային կառույցի ղեկավար Սեբահաթթին Մավիգյոզը կոշտ հայտարարություններ է արել երկրի տնտեսական ճգնաժամի, սոցիալական անարդարության և կառավարական քաղաքականության վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտի վերաբերյալ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ե. Գրաբչակի հայտարարությունը կարևոր փուլ է նշանավորում ՛«յուսիս-Հարավ» տարանցիկ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման գործում:
Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները
Մակրոնի ու Ալիևի սերը և Փաշինյանի խանդոտ հայացքը
Փաշինյանի հուսահատությունը խաղաղարարություն չէ։ Դա դավաճանություն է՝ պատմության, զոհաբերության և հայկական պետականության գաղափարի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագիր, որն իսկապես արժանի է այդ անվանը, պետք է սկսվի արժանապատվությունից, արդարությունից և հավասարությունից՝ այլ ոչ թե հնազանդությունից
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Իրանի հետ առևտուր սկսելու և առևտրային գործունեությունը դիտարկում է որպես հակամարտությունների կարգավորման գործիք, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Փաշինյան-Էրդողան շփումը՝ Տիրանայում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։