Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել․ Վահե Դավթյան

Քաղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղերին սպառնացող վտանգների մասին:

Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%%):

Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ«Թուրքական» ու«Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ:

Երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա Սև ծովի հատակով:

Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:

Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել»:

Տեսանյութեր

Լրահոս