Հարված է հասցվել Իրանի գերագույն առաջնորդ ընտրող Փորձագետների խորհրդի գրասենյակին
ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին։ Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» գործակալությունը:
Իրանի Փորձագետների խորհրդի գրասենյակին, որի գործառույթներից է երկրի գերագույն առաջնորդի ընտրությունը, Իսրայելն ու ԱՄՆ-ն հրթիռային հարձակման են ենթարկվել շիաների համար սրբազան համարվող Ղոմ քաղաքում:
«Ամերիկա-սիոնիստական հանցագործները րոպեներ առաջ Ղոմում հարձակվել են փորձագետների խորհրդի գրասենյակի վրա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և
Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:



