Իրան-Թուրքիա սահմանին իրավիճակը հանգիստ է

Իրանին ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիայի հետ սահմանին առայժմ արտակարգ իրավիճակ չի արձանագրվել։ Սահմանային շրջաններում, մասնավորապես Աղրը նահանգի տարածքում գործող Գյուրբուլաք անցակետում, իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են օրական ուղևորափոխադրումները, սակայն բեռնատարների առևտրային հոսքը շարունակվում է վերահսկվող ռեժիմով։ Մաքսային ծառայության ներկայացուցիչները նշում են, որ անցակետի գործունեությունը նորմալ ընթացքի մեջ է։

Սահմանամերձ տարածքներում խուճապ կամ զանգվածային տեղաշարժ չի նկատվում։ Տեղի բնակիչներն ու Իրանի քաղաքացիները, ովքեր անցնում են սահմանը, նշում են, որ առօրյա կյանքը շարունակվում է սովորական ռիթմով։

Սահմանային զարգացումները շարունակում են գտնվել ինչպես թուրքական, այնպես էլ իրանական կողմերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող ռազմական լարվածությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031