Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի գործընկերոջ հետ
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. այս մասին Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։
Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը։



