Վահրամ Պողոսյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:
Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը:
Թուրքական լիրան շարունակում է արդեն տասն օրից ավել ձգվող անկումը:
Օրինակ, ԵԽ պատգամավոր Իլհան Քյուչուկը Բուլղարիայից ասաց, որ ծայրաստիճան մտահոգիչ է տեսնել մարտական գործողությունների բռնկում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
Հայտնի են հակառակորդի ևս 102 սպանվածների անունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է հռետորաբանությունը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն աստիճանաբար մեծանում է, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական ագրեսիան:
168 TV ԼՐԱՀՈՍ
«Թուրքիան հրահրում է հակամարտություններ և անկայունություն»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոշը՝ մասնակցելով այսօր ԵԽ լիագումար նիստում Արցախյան հակամարտությանը նվիրված քննարկմանը։
«17-րդ դարից հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, և նրանք կապրեն այնտեղ՝ անկախ պատերազմներից»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ լեհ պատգամավոր Կոզմա Զլատովսկին՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված թեժ ռազմագործողությունները քաղաքական ուղիներով դադարեցնելու անհրաժեշտությանը։
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ:
«ԵՄ-ի և մեր արևելյան գործընկերների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակը պարտավորեցնում է մեզ մեծ ուշադրություն դարձնել ընթացող հակամարտությանը և ակտիվ դերակատարում ունենալ դրա կարգավորման հարցում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:
«Թուրքական ռազմավարությունն է օգտագործել սիրիացի վարձկաններին»,- այս մասին այսօր Եվրախորհրդարանում ասաց Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար։ Առայժմ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ թույլ չի տա, որ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ստեփանակերտի փոխքաղաքապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ անհանգստության տեղիք է տալիս: Այսօր Բրյուսել եկել են մարդիկ, որոնք անհանգստացած են՝ մարդիկ են սպանվում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Հիլդե Վաութմանսը՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Երրորդ՝ մենք պետք է զգուշացնենք տարածաշրջանային այլ ուժերին, մասնավորապես՝ Ռուսաստանին և Թուրքիային, դուրս մնալ ռազմական հակամարտությունից, արտաքին ուժերի միջամտությունն ապաէսկալացիան շատ ավելի կբարդացնի։ Պատերազմը երբեք լուծում չէ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է երկարատև խաղաղության և բարգավաճման։ Շնորհակալություն»,- ասաց Մարինա Կալյուրանդը։
«Այս ռազմական հակամարտության առաջին օրից Եվրախորհրդարանը երկու կողմին էլ հորդորել է հրադադար հաստատել: Մենք երկու կողմերի համար ընդունելի սկզբունքների հիման վրա հավասարակշռված մոտեցման կոչ ենք արել»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Զելյանա Զովկոն՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Խնդրում ենք վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների»,- այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանում Արցախյան պատերազմին նվիրված քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Իդոյա Վիլանուևա Ռուիզը։
Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:
Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել հասարակական-քաղաքական իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում. դա դիտվել է Բելառուսում:
Ամեն րոպե կարող են դիրքային բարելավումներ տեղի ունենալ: Ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի այսօրվա հայտարարած բարելավումները հյուսիսային ուղղությամբ են:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի:
Ռուսաստանի Դաշնությունը համոզված է, որ այժմ թեժ փուլում գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: